Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Ո՞վ է գողը

Ո՞վ է գողը
25.12.2013 | 14:18

Աժ-ում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից որոշ ՀՀԿ-ականների գրանցման քարտերը վերցնելը ՀՀԿ-ն-որակել է իբրև գողություն: Փոստանջյանը քարտերը վերցրել է օրը ցերեկով, հանրապետականների աչքի առաջ, ընդ որում` նաև նրանց քարտերը, ովքեր այդ պահին պատգամավորի կողքին կանգնած էին: Հրապարակված տեսանյութում դա պարզ երևում է: Ուրեմն ի՞նչ գողության մասին է խոսքը: Գողություն կհամարվեր, եթե «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը դա աներ այն ժամանակ, երբ դահլիճում մարդ չկար: Իսկ եթե խոսում ենք գողություն ասված երևույթի մասին ընդհանրապես, հանրապետականերն ի՞նչ անուն են տալիս իրենց այն քայլին, որ օրը ցերեկով «ՀայՌուսգազարդի»` ՀՀ ժողովրդին պատկանող 20 տոկոս բաժնեմասը փոխանցում են մի այլ երկրի` առանց նույն այդ ժողովրդի կամքը հարցնելու:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ